Գրքերի տաղավար` միանգամից երեք Շեքսպիր + Արտգրականություն հանդես - Mediamax.am

exclusive
4968 դիտում

Գրքերի տաղավար` միանգամից երեք Շեքսպիր + Արտգրականություն հանդես

Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:

Լուսանկարը` Seoul Selection.com

Շեքսպիր`«Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ»
Շեքսպիր`«Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ»
«Արտգրականություն» եռամսյա հանդես. 1, 2013
«Արտգրականություն» եռամսյա հանդես. 1, 2013
Շեքսպիր` «Համլետ»
Շեքսպիր` «Համլետ»

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

Շեքսպիր`«Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ»

Անգլերենից թարգմանությունը`Սամվել Մկրտչյանի

 

Հեղինակային հրատարակություն

 

Ծավալը`293 էջ

Կազմը`փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`4000 էջ

Որտեղ գնել`Բյուրոկրատ,Նոր Գիրք գրախանութներում կամ

պատվիրել http://samvelmkrtchyan.am կայքում:

 

 

Շեքսպիրի սոնետները, պոեմներն ու բանաստեղծությունները հայերեն թարգմանությամբ:

 

«Համլետ»

Շեքսպիր

Թարգմանությունը`Հովհաննես Մասեհյանի

Խմբագիր`Զավեն Բոյաջյան

 

Հրատարակչությունը`Անտարես     

 

Ծավալը`192  էջ

Կազմը`կոշտ եւ փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել`Հայ Գիրք գրախանութների ցանցում (010 54 07 06)

 

 

«Համլետ»-ի այս հրատարակությունը ավելի քան հարյուր տարի առաջ Հովհաննես Մասեհյանի կատարած թարգմանության հերթական վերատպությունը չէ. տեքստը մաքրվել է թանգարանային փոշուց, խմբագրվել, զտվել հնաբանություններից եւ ինչ-ինչ վրիպումներից: Ավելին, առաջին անգամ է, որ «Համլետ»-ը հայերեն ներկայացվում է հետաքրքիր տեղեկություններ, վերծանումներ եւ մեկնություններ պարունակող ընդարձակ ծանոթագրություններով:

 

«Ռոմեո եւ Ջուլիետ»

Շեքսպիր

Թարգմանությունը`Խաչիկ Դաշտենցի

Խմբագիր`Զավեն Բոյաջյան

 

Հրատարակչությունը`Անտարես     

 

Ծավալը`148 էջ

Կազմը`կոշտ եւ փափուկ

Տպագրությունը`օֆսեթ

Որտեղ գնել` Հայ Գիրք գրախանութների ցանցում (010 54 07 06)

 

   

«Ռոմեո եւ Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երեւան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության եւ ապա երկհատորյակում (հ. 1, Երեւան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: Խմբագրական շտկումներից զատ, ուղղվել են եւ ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ եւ մեկնություններ պարունակող ծավալուն ծանոթագրություններով:

 

«Արտգրականություն» եռամսյա հանդես. 1, 2013

Խմբագիր`Սամվել Մկրտչյան

 

Հրատարակչությունը`Արտասահմանյան գրականություն խմբագրություն

 

Ծավալը`133 էջ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Գինը`1700 դրամ

Որտեղ գնել`Բյուրոկրատ եւ Նոր գիրք գրախանութներում կամ պատվիրել http://samvelmkrtchyan.am կայքում:

 

 

Հանդեսում ներկայացված են Էզրա Փաունդի, Խուլիո Կորտասարի,Դանիելա Դանցի, Բորիս Վիանի, Սոմըրսեթ Մոհմի եւ արտասահմանյան գրականության այլ հայտնիների ստեղծագործություններ:

 

«Շուշիի ազատագրումը»

Հովիկ Վարդումյան

 

Հրատարակչությունը`Էդիթ Պրինտ

 

Հրատարակության լեզուն`ռուսերեն

Ծավալը`88 էջ

Կազմը` 14.5 x 20

Տպագրությունը` օֆսեթ

Գինը`1400 դրամ

Որտեղ գնել`Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Գիրքը հրատարակված է  Շուշիի ռազմական գործողություններին  մասնակցած զինվորականների եւ այլ վկաների հետ հանդիպումների ու  հետաքրքիր, որոշ դեպքերում իրարամերժ պատմությունների, ինչպես նաեւ Շուշիի վերաբերյալ առկա գրականության եւ հնարավոր բոլոր նյութերի ուսումնասիրության հիման վրա:

 

«10 հայ ականավոր արքաներ» (երեք լեզուներով`հայերեն,ռուսերեն,անգլերեն)

Արտակ Մովսիսյան

 

Հրատարակչությունը`Զանգակ

 

Ծավալը`104 էջ

Չափը` 22x30.5սմ

Կազմը`կոշտ

Տպագրությունը`օֆսեթ

Գինը`հայերեն տարբերակը`6500 դրամ,ռուսերեն եւ անգլերեն տարբերակները`7500 դրամ

Որտեղ գնել` Զանգակ գրատանը (Հեռ` 010 23 25 28)

 

 

Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլեւ զգալի հետք են թողել պատմության մեջ:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին