Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ-ՌԴ կապերի ամրապնդման մասին - Mediamax.am

3001 դիտում

Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ-ՌԴ կապերի ամրապնդման մասին


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:

 

Կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

 

Հանդիպմանը մասնակցել են օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին