Ստորագրվել է ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը - Mediamax.am

6547 դիտում

Ստորագրվել է ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը


Լուսանկարը` http://function.mil.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ՌԴ պաշտպանություն նախարարներ Վիգեն Սարգսյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ խմբավորումը կներառի Հայաստանի տարածքում գործող 102-րդ ՌԴ ռազմակայանը եւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները:

 

Խմբավորման հիմնական խնդիրներից են Ռուսաստանի եւ Հայաստանի ցամաքային սահմանների պաշտպանությունը, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի եւ միջոցների հետ համատեղ:

 

ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաեւ հաստատել են 2017թ. համագործակցության ծրագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին