Մոսկվայում քննարկվել է ՀՀ-ՌԴ ռազմարդյունաբերական գործակցությունը - Mediamax.am

6009 դիտում

Մոսկվայում քննարկվել է ՀՀ-ՌԴ ռազմարդյունաբերական գործակցությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին