Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը կարեւորել է Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը:
Հայկ Քոթանջյանը նշել է, որ 2014թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման նպատակակետը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է:
Գործընթացն իրականացվելու է հայ-ամերիկյան փորձագետների խմբի կողմից փորձաքննված ՀՀ կիբերանվտանգության ազգային ռազմավարության նախագծի հիման վրա՝ ՀՀ կիբերանվտանգության ազգային ռազմավարության ընդունմամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ 2016թ. մարտին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների առաջարկով Պաշտպանական համալսարանում ռազմավարական-օպերատիվ մակարդակի ռազմական կրթության կազմակերպման ուղղությամբ կատարված քայլերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: