Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւային:
ՊՆ-ում նշել են, որ հանդիպմանը կարեւորվել է նաեւ հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:
Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Նախարարն ընդգծել է, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է եւ կարեւորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում փորձի փոխանակումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: