ՀՀ-ն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամներից շատ խաղաղապահներ ունի - Mediamax.am

exclusive
17572 դիտում

ՀՀ-ն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամներից շատ խաղաղապահներ ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հետխորհրդային պետությունների շարքում Հայաստանը խաղաղապահների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Resolute Support առաքելության մասնակից 39 երկրների խաղաղապահների թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում, որը ներկայացվել է Բրյուսելում մարտի 13-ին:

 

Հայաստանը 39 երկրների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը եւ Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն այս ցուցանիշով զիջում է միայն ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանին, որն Աֆղանստանում 870 զինվորական ունի: 

 

Ավելին, իր զորախմբի մեծությամբ Հայաստանն առաջ է անցնում ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններից, ինչպիսիք են Խորվաթիան, Հունգարիան, Բելգիան, Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ այլն:

 

Ստորեւ ներկայացված են այն 39 երկրները, որոնք մասնակցում են Resolute Support առաքելությանը, եւ նրանց խաղաղապահների թիվը.

 

1.    ԱՄՆ՝ 6941

2.    Իտալիա՝ 1037

3.    Գերմանիա՝ 980

4.    Վրաստան՝ 870

5.    Ռումինիա՝ 588

6.    Թուրքիա՝ 532

7.    Մեծ Բրիտանիա՝ 450

8.    Ավստրալիա՝ 270

9.    Չեխիա՝ 214

10.    Լեհաստան՝ 182

11.    Հայաստան՝ 121

12.    Մոնղոլիա՝ 120

13.    Նիդեռլանդներ՝ 100

14.    Ադրբեջան՝ 94

15.    Դանիա՝  97

16.    Խորվաթիա՝ 96

17.    Հունգարիա՝ 90

18.    Բուլղարիա՝ 86

19.    Բելգիա՝ 62

20.    Բոսնիա և Հերցեգովինա՝ 55

21.    Ալբանիա՝ 43

22.    Նորվեգիա՝ 42

23.    Սլովակիա՝ 40

24.    Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն՝ 39

25.    Ֆինլանդիա՝ 29

26.    Շվեդիա՝ 25

27.    Լատվիա՝ 22

28.    Լիտվա՝ 21

29.    Մոնտենեգրո՝ 18

30.    Նոր Զելանդիա՝ 10

31.    Պորտուգալիա՝ 10

32.    Ուկրաինա՝ 10

33.    Ավստրիա՝ 12

34.    Իսպանիա՝ 8

35.    Սլովենիա՝ 7

36.    Էստոնիա՝ 4

37.    Հունաստան՝ 4

38.    Իսլանդիա՝ 2

39.    Լյուքսեմբուրգ՝ 1:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին