Երեւան: Մեդիամաքս: 2017 թ. I կիսամյակում Հայաստանում 35,5%-ով աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թիվը:
Այս տվյալները ներկայացրել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ելույթ ունենալով ոստիկանության կոլեգիայի նիստում:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 66-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 44-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:
Հունան Պողոսյանն ասել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը:
Հայտնաբերվել է 920 հետախուզվող, որոնցից 572-ը՝ առանձնապես ծանր, ծանր եւ այլ հանցագործություններ կատարելու համար:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 737 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 456 ծառայող:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: