Ռուսական $ 100 մլն նոր վարկը կուղղվի սպառազինության ձեռքբերմանը - Mediamax.am

21047 դիտում

Ռուսական $ 100 մլն նոր վարկը կուղղվի սպառազինության ձեռքբերմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի $ 100 մլն-ի պետական վարկ՝ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման համար:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի նախագծին։ 

 

Հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը պետք է մարի 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

 

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ.:

 

Այս պահին գործում է 2016թ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվում է $ 200 մլն՝ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին