Նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը - Mediamax.am

24299 դիտում

Նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել խաղաղության պահպանման գործում հետախույզների ավանդը՝ նկատելով, որ աշխարհի բոլոր բանակներում կա «հետախուզական լեգենդ» հասկացություն։ Սա այն պատմություններն են, որոնց իրապատում սյուժեներն ու հերոսները ոգեշնչում են, մղում քաջության ու խիզախության։

 

«Մեր իրականության մեջ այդ պատմությունների հերոսներն անմիջականորեն մեր կողքին են։ Նրանք Արցախյան պատերազմի մասնակից հետախույզներն են, նրանց արժանի հետնորդները, ապրիլյան պատերազմում վճռական դեր խաղացած հատուկ նշանակության ջոկատայինները եւ ամեն օր սահմանին հակառակորդին զսպող, նրա թիկունքում նպատակային  գործողություններ իրականացնող մեր տղաները։ Գտնվել հերոսների կողքին, ծառայել հայրենիքին նրանց հետ` սա բացառիկ զգացողություն է, որը եւ՛ ոգեշնչող է, եւ՛ պարտավորեցնող», - ընդգծել է Վիգեն Սարգսյանը։

 

«Չբարձրաձայնելով շատ ու շատ մանրամասներ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ դժվարին ու կարեւոր ծառայության համար, որի շնորհիվ հակառակորդի ու մեր բոլոր չարակամների հեռագնա ծրագրերը հօդս են ցնդել եւ հօդս են ցնդելու ապագայում»,- նշել է նախարարը։

 

Հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով:

Տոնական միջոցառման հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի եւ դիտարկման միջոցներին, հետեւել հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներին։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին