Ադրբեջանցի սպայի դիակ է հայտնաբերվել - Mediamax.am

27116 դիտում

Ադրբեջանցի սպայի դիակ է հայտնաբերվել


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ ըստ օպերատիվ-հետախուզական տվյալների՝ վերոնշյալ զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, որը զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

 

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին