ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք պարունակող լուրերի տարածումից - Mediamax.am

1719 դիտում

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք պարունակող լուրերի տարածումից


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

«Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են եւ սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին»,-ասված է հայտարարությունում։

 

Պաշտպանության նախարարությունը հորդորել է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, «առավել եւս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով»։

 

Ավելի վաղ մամուլը գրել էր, թե Արցախի ՊԲ-ում ծառայող Նիկոլ Փաշինյանի որդուն տեղափոխել են Երեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին