ՀԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանի կրթական ծրագրերին - Mediamax.am

18628 դիտում

ՀԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանի կրթական ծրագրերին


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական եւ հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած հետեւողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության եւ արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:

 

Լեւոն Մկրտչյանը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը եւ այլ խնդիրների առնչվող հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին