ԿԳՆ-ն կարեւորում է Հայաստանում անգլերենի խորացված ուսուցումը - Mediamax.am

28815 դիտում

ԿԳՆ-ն կարեւորում է Հայաստանում անգլերենի խորացված ուսուցումը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ:

Այս մասին նախարարն ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանի հետ հանդիպմանը:

 

Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Հայաստանում անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման եւ զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

 

Ջուդիթ Ֆարնուորթն էլ հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին