Հայ-չինական կրթական համագործակցությունն ընդլայնվում է - Mediamax.am

32713 դիտում

Հայ-չինական կրթական համագործակցությունն ընդլայնվում է


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի (China Scholarship Council) քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեւոն Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել Պեկինին՝ Չինաստանի առաջատար համալսարաններում Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերի համար:

 

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական կրթական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Բացի երկու պետությունների միջեւ առկա ուսանողների փոխանակման ծրագրերից, Հայաստանում գործում է Կոնֆիցիուսի անվան չինարեն լեզվի ուսուցման կենտրոնը, Երեւանում այժմ ընթանում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը:

 

Ընդգծելով, որ հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության, մշակույթի եւ տնտեսության նկատմամբ հետաքրքրությունը՝ ԿԳ նախարարը կարեւորել է նաեւ համագործակացության ընդլայնումը գիտության ասպարեզում՝ մասնավորապես շեշտելով գիտական կադրերի փոխանակման ծրագրերն ու համատեղ գիտական նախագծերի իրականացումը:

 

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ կապված փոխանակման ծրագրերի ընդլայնման եւ աշխատանքային այլ հարցեր:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին