ՀՀ կրթության՝ մինչեւ 2030թ․ զարգացման ծրագիրը կլրամշակվի - Mediamax.am

21106 դիտում

ՀՀ կրթության՝ մինչեւ 2030թ․ զարգացման ծրագիրը կլրամշակվի


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհուրդն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը եւ որոշել լրամշակել այն:

«Ծրագիրը նախագծվել է 2030 թվականի հեռանկարով, քանի որ այն անհրաժեշտ էր համապատասխանեցնել մի շարք փաստաթղթերի, որոնք եւս թիրախ են ընտրել 2030 թվականը: Դրանք են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության զարգացման գլոբալ փաստաթղթերը, Ինչոնի համաձայնագիրը, ինչպես նաեւ Հայաստան-2030 ռազմավարական ծրագիրը, որտեղ անդրադարձ կա 19 ոլորտների, այդ թվում` կրթությանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

 

Քննարկմանը խորհրդի որոշ ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն են հայտնել ենթաօրենսդրական մակարդակներում ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացրել է որոշ խմբագրական հարցերի շուրջ:

 

Դավիթ Սահակյանը նշել է, որ նախարարությունը բաց է բոլոր առաջարկների եւ դիտողությունների համար եւ հաշվի առնելով դրանք՝ ծրագիրը կլրամշակվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին