Քննարկվել են Հայաստանում գերմաներենի զարգացման ուղիները - Mediamax.am

9287 դիտում

Քննարկվել են Հայաստանում գերմաներենի զարգացման ուղիները


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր քննարկել են Հայաստանում գերմաներենի զարգացումը խթանելու առաջարկները:

ԿԳՆ փոխանցմամբ՝ ներկայում Հայաստանի 7 դպրոցներ, որպես գերմաներենի խորացված դպրոցների ցանցում (PASCH) ընդգրկվածներ, աջակցություն են ստանում Գերմանիայի կողմից: Նշված դպրոցներից 5-ը Գերմաներենի լեզվական դիպլոմ DSD ծրագրում են ընդգրկված, իսկ Երեւանի թիվ 119 դպրոցը ծրագրի ավարտին շրջանավարտներին տրամադրում է DSD-2 լեզվական իմացության դիպլոմ:

 

Գերմանական կողմն առաջարկել է ավելացնել DSD լեզվական իմացության դիպլոմի ծրագրով լեզվի ուսուցում կազմակերպող դպրոցների թիվը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում՝ մասնավորապես Գյումրիում:

Գերմանական կողմը հետաքրքրված է հատկապես ֆիզմաթ եւ բնագիտական թեքում ունեցող դպրոցներով:

 

Քննարկվել է նաեւ Հայաստանի ավագ դպրոցների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների Գերմանիայի բուհերում սովորելու հնարավորությունը՝ DSD-2 լեզվական իմացության դիպլոմի առկայության պարագայում: Անդրադարձ է եղել նաեւ DSD-2 լեզվական իմացության դիպլոմը Հայաստանի բուհերի ընդունելության համակարգում ներառելու հարցին:

 

Լեւոն Մկրտչյանը ներկայացված առաջարկների հիմնական  մոտեցումներն ընդունելի է համարել: Նախարարը կարեւորել է  Գերմանիայի կողմից միայն լեզվի իմացության հավաստումն ունենալու դեպքում Հայաստանի ավագ դպրոցների կրթական աստիճանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին