ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում օտարերկրյա բուհերում սովորելու համար - Mediamax.am

10109 դիտում

ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում օտարերկրյա բուհերում սովորելու համար


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարում 2018-2019 ուստարվա համար Չինաստանում, Վրաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում եւ Հորդանանում սովորելու համար։

 

ԿԳՆ-ում նշել են, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 10 կրթաթոշակային տեղ:

 

Վրաստանում մագիստրոսական կրթության համար հատկացվել է 10 տեղ, Բուլղարիայում՝ 4 (2 տեղ՝ բակալավրիատ, 2 տեղ՝ մագիստրատուրա), Լեհաստանում՝ (բացառությամբ՝ բժշկության եւ արվեստի մասնագիտությունների) 6 կրթաթոշակային տեղ (4 տեղ՝ բակալավրիատ եւ մագիստրատուրա, 2 տեղ՝ ասպիրանտուրա), Ռումինիայում՝ 8 տեղ, որից 3-ը՝ բակալավրիատ, 3-ը՝ մագիստրատուրա եւ 2-ը՝ ասպիրանտուրա:

 

Հորդանանում բարձրագույն կրթության համար 25 կրթաթոշակային տեղ է հատկացվել:

 

Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 27-ից մինչեւ մարտի 12-ը ներառյալ:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն/արտաքին կապերի բաժին, (հասցեն՝ ք. Երեւան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 եւ 313 սենյակներ,  հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։

 

Քննությունները կանցկացվեն մարտի 14-21-ը Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում:

 

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն եւ հարցազրույց:

 

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ ԿԳՆ-ի կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին