39 000 աշակերտ կմասնակցի «Կենգուրու 2019» մաթեմատիկական մրցույթին - Mediamax.am

2291 դիտում

39 000 աշակերտ կմասնակցի «Կենգուրու 2019» մաթեմատիկական մրցույթին


Լուսանկարը` «Այբ» կրթական հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: 39 000 աշակերտ Հայաստանի եւ Արցախի շուրջ 1037 դպրոցից կմասնակցի այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է։ Ամեն տարի այն անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում այն անցկացվում է 2009 թվականից` «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։

 

«Կենգուրու» մրցույթը հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնել ոչ միայն իրենց մաթեմատիկական գիտելիքները, այլև մտածելու, տրամաբանելու և դատողություններ անելու կարողությունը։

 

«Այբ» կրթական հիմնադրամը հավատում է, որ մրցույթի կազմակերպումն ու անցկացումը մեծ ազդեցություն է թողնում Հայաստանի և Արցախի կրթական համակարգի վրա՝ նպաստելով որակյալ կրթության ստեղծմանն ու տարածմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին