5 տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ապրում է մեր երկրի գյուղերում - Mediamax.am

exclusive
6216 դիտում

5 տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ապրում է մեր երկրի գյուղերում


Աննա Արուստամյանը եւ Ժուրեմ Պողոսյանը՝ դստեր հետ
Աննա Արուստամյանը եւ Ժուրեմ Պողոսյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը (երկրորդը ձախից)
Լարիսա Հովհաննիսյանը (երկրորդը ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերոբ Խաչատրյանը
Սերոբ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Հարությունյանը
Արա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քնարա Տեր-Հովհաննիսյանը
Քնարա Տեր-Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցների շրջանում տարածված կատակ է՝ կա՞ կյանք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից հետո: 

 

«Այնքան հագեցած, տարբեր իրադարձություններով լի է այս երկու տարին, որ հարց է առաջանում՝ արդյոք հետո էլի կյանք կա՞»,- ծիծաղում է Քնարա Տեր-Հովհաննիսյանը:

 

Ռուսերենի երիտասարդ ուսուցչուհու համար Լոռու մարզի Կողես համայնքում անցկացրած երկու տարին դժվարության, ուրախության, ինքնաճանաչողության, ընկերներ ու համախոհներ գտնելու շրջան էր: Ծրագիրն ավարտել ու Կողեսից հեռանում է, բայց կրթության ոլորտում դեռ շատ անելիք ունի:

 

Քնարա Տեր-Հովհաննիսյանը Քնարա Տեր-Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի երրորդ սերունդն է ավարտում, ու կրթության հավասարության 41 դեսպան շարունակելու է իր առաքելությունը գործունեության ավելի լայն դաշտում:

 

Առաջնորդության ծրագիրն ակտիվ գործունեության 5-րդ տարին է նշում: Այս ընթացքում ավելի քան 220 ուսուցիչ Հայաստանի 6 մարզերի եւ Արցախի 100-ից ավելի դպրոցում աշխատել է մոտ 14 հազար աշակերտի հետ: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ծրագրի հիմնադիր ու ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն ասում է՝ համայնքներում, որտեղ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի մասնակիցներ, փոփոխություններն ակնհայտ են: Մարդիկ սկսել են կարեւորել կրթությունը՝ որպես համայնքի զարգացման անփոխարինելի նախապայման, ակադեմիական հաջողություններից բացի երեխաներն ավելի համարձակ են դարձել, խնդիրների լուծման իրենց տարբերակներն են առաջարկում, նպատակներ դնում ու երազում:

 

Լարիսա Հովհաննիսյանը (երկրորդը ձախից) Լարիսա Հովհաննիսյանը (երկրորդը ձախից)

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Առաջիկա տարիներին համայնքներում շատ ավելի նկատելի կդառնա մեր շրջանավարտների ներկայությունը: Կրթության ոլորտում ավելի հաճախ կհանդիպենք մարդկանց, որոնք անցել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով, իրենց մաշկի վրա զգացել են անարդարությունը, խնդիրները, բայց նաեւ գիտեն լուծման ճանապարհներն ու աշխատում են այդ ուղղությամբ: Եկել է նրանց ժամանակը, մենք պետք է աջակցենք, որ մեր շրջանավարտներն իսկապես դառնան կրթական բարեփոխման կարեւոր մասը»,- ասում է Լարիսա Հովհաննիսյանը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես դառնում եմ դեսպան» միջոցառմանը ծրագրի շրջանավարտները երդվում են այսուհետ եւս նպաստել Հայաստանի բոլոր երեխաների համար կրթական հավասարության ապահովմանը, հարազատ դարձած համայնքներում կյանքի որակի բարձրացմանը: 

 

Օրեր առաջ Սոսեն ու իր աշակերտներն իրականացրեցին իրենց մեծ երազանքը: Լեռնահովիտ համայնքի դպրոցում բացվեց արվեստանոցը, որի նորոգման ու կահավորման համար մեծ ջանքեր էր պահանջվել:

 

«Շատ ձախողումներ ունեցանք, բայց մեր համառությունը, ներուժը միացնելով՝ բացեցինք արվեստանոցը: Երեխաների կյանքում շատ բան է փոխվել, սկսել են գնահատել անգամ ամենափոքր բաները, ապագայի նկատմամբ հավատով են լցված, ավելի նպատակասլաց են դարձել, ավելի մեծ բաների մասին են երազում:

 

Ինքս էլ բավականին փոխվել եմ: Եթե  առաջ մի բան ձեռնարկում ու կիսատ էի թողնում, հիմա համառորեն մինչեւ վերջ պայքարում եմ: Շատ հետաքրքիր, արկածային երկու տարի անցկացրեցի: Գնացել էի սովորեցնելու, բայց ավելի շատ սովորեցի»,-ասում է Սոսեն:

 

Կենցաղային խնդիրները, նոր աշխատանքն ու անծանոթ միջավայրը Ժուրեմին ու Աննային չվախեցրին: Երիտասարդ ամուսիններն ընտանեկան կյանքը սկսեցին Լոռու մարզի Արմանիս համայնքում: Ավարտական երեկոյին դստեր հետ են եկել:

 

«Ինձ համար շատ կարեւոր էր հասկանալ՝ որտեղ փնտրել Հայաստանի խորքային խնդիրների լուծումները: Շատ կարեւոր էր, որ 2 տարի ապրեցինք մեզ անծանոթ միջավայրում, այն որոշակի վերափոխեցինք մեզնով, դրական բաներ ստացանք ու տվեցինք: Երեխաները շատ են փոխվել: Խոսքը ոչ թե գնահատականի, այլ արժեհամակարգի, տեսլականի մասին է: Մեզ համար՝ որպես ուսուցիչ, ընտանիք, ծնող, Հայաստանի քաղաքացի, այս երկու տարին շատ կարեւոր ու դրական էր»,-ասում է Ժուրեմ Պողոսյանը:

 

Աննա Արուստամյանը եւ Ժուրեմ Պողոսյանը՝ դստեր հետ Աննա Արուստամյանը եւ Ժուրեմ Պողոսյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Յուրաքանչյուր երեխա, անկախ իր բնակության վայրից եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, պետք է ունենա լավ կրթության իրավունք: Սա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեսլականն է: Այդ գաղափարի հետեւից Արան գնաց Արցախ՝ Նոր շեն համայնք: Ֆիզիկայի ուսուցիչը ռոբոտաշինության ու ազգային պարերի խմբակներ է բացել, տարբեր ծրագրեր իրականացրել: Նրա նախաձեռնությամբ Արցախը ներկայացուցիչներ ունեցավ ֆիզիկայի միջազգային գիտաժողովում ու մրցույթներում:

 

Արա Հարությունյանը Արա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Իրականում մեծ հաղթանակների մեջ չէ համն ու հոտը, այլ էրեխեքի ամեն մի ձեռքբերման, նրանց ներքին հաղթանակների: Ամեն օր մի նոր բան են բացահայտում, մի նոր արտահայտություն անում, ու հասկանում ես, որ այսօր էլ մի աստիճան բարձրացան, աճեցին:

 

12-րդ դասարանի աշակերտներիցս մեկը չէր կողմնորոշվում՝ ինչ մասնագիտություն ընտրել: Մի օր եկավ երջանիկ ժպիտով՝ ընկե՛ր Արա, որոշել եմ, գնում եմ ձեր ուղղով: Փոքրից մինչեւ մեծ լիքը ձեռքբերումներ են»,- ասում է Արա: Նա որոշել է մնալ Արցախում, որովհետեւ դեռ անելիքներ ունի:

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցների հետ ծանոթ է, համագործակցելու առիթներ էլ է ունեցել: Առանձնացնում է կարեւոր երեք փոփոխություն, որ ծրագրի շնորհիվ մուտք գործեց Հայաստանի կրթական համակարգ: 

 

Սերոբ Խաչատրյանը Սերոբ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Եթե ուզում ես կրթական համակարգում մի բան փոխել, պետք է սկսես գյուղական դպրոցից, սովորական մարդկանց հետ աշխատելուց: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այն բացառիկ կազմակերպություններից է, որ համարձակություն ունեցավ գնալու գյուղեր եւ ասելու՝ ես չեմ եկել ձեզ վերապատրաստելու, ճշմարտություններ քարոզելու եւ գնալու, ես եկել եմ երկու տարի այս գյուղում ապրելու: Երկրորդ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներդրեց ուսուցիչների աջակցության, մենթորության հիանալի ծրագիր: Ուսուցիչը չի պասում, թե երբ է լրանալու 5 տարին, որ ատեստավորման համար վերապատրաստվի,  այլ ամեն շաբաթ, ամեն ամիս մենթորն ուսուցչի հետ հսկայական աշխատանք է իրականացնում, քննարկում դասի պլանը, ձեռքբերումները: Երրորդ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ապացուցեց, որ եթե մարդկանց ընտրում ես՝ հիմնվելով պրոֆեսիոնալ հատկությունների հիման, ունենում ես մասնագետների հիանալի խումբ»:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ընդլայնում է իր առաքելության տարածքը: Նոր ուսումնական տարում առաջին մասնակիցները կմտնեն Կոտայքի մարզի դպրոցներ:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին