ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը - Mediamax.am

11954 դիտում

ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը


Սարսանգի ջրամբարը
Սարսանգի ջրամբարը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր կողմ քվեարկեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի բանաձեւի ընդունմանը:

Բոսնիան եւ Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով զեկույցի բանաձեւի օգտին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:

 

Զեկույցը պատրաստելիս Միլիցա Մարկովիչը երկու անգամ այցելել էր Ադրբեջան, սակայն չէր այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած ԼՂՀ  իշխանությունների գրավոր առաջարկությանը: Արդյունքում ներկայացվել էր զեկույց մի ջրամբարի մասին, որը զեկուցողը նույնիսկ չէր տեսել:

 

Զեկույցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին ներկայացնելիս Միլիցա Մարկովիչը նշել է, թե իր հեղինակած զեկույցը հետապնդում է «բացառապես հումանիտար նպատակներ»:

 

Նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ զեկույցը չի կարող օբյեկտիվ համարվել եւ ընդունվել, քանի որ հեղինակը չի այցելել Սարսանգի ջրամբար: Արմեն Ռուստամյանն առաջարկել է զեկույցը լրամշակման համար հետ ուղարկել ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողով, սակայն ԵԽԽՎ անդամները դեմ են քվեարկել այս առաջարկությանը: 

 

Այսօր՝ ավելի վաղ, ԵԽԽՎ-ն չէր ընդունել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» զեկույցի բանաձեւը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին