ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Էմիրություններ - Mediamax.am

6959 դիտում

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Էմիրություններ


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը կմասնակցի մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի՝ ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին