ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կփակվի օգոստոսի 31-ին - Mediamax.am

6815 դիտում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կփակվի օգոստոսի 31-ին


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Լուսանկարը` PAN Phtoto


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին:

Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ նշելով, որ հնարավոր չեղավ հասնել կոնսենսուսի գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ:

 

Լամբերտո Զանիերն ասել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն եւ խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ. «Համագործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր», - ասել է նա:

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքների:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին