«Գրասենյակի փակումը կթուլացնի կապը Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ» - Mediamax.am

exclusive
10768 դիտում

«Գրասենյակի փակումը կթուլացնի կապը Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ»


արխիվային լուսանկար, Կարել Հոֆստրան եւ Հունան Պողոսյանը 2011թ.
արխիվային լուսանկար, Կարել Հոֆստրան եւ Հունան Պողոսյանը 2011թ.

Լուսանկարը` ԵԱՀԿ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Կարել Հոֆստրան Մեդիամաքսին ասել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը կդանդաղեցնի Հայաստանը մեկուսացումից դուրս բերելու եւ եվրոպական կառույցներին մոտեցնելու գործընթացները։

Պաշտոնապես հաստատվել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին:

 

Կարել Հոֆստրան 2005-2009թթ. եղել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատուն, իսկ 2009-2012թթ. զբաղեցրել է  գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ներկայում նա աշխատում է ԵՄ կողմից ֆինանսավորվող Support for Migration and Border Management in Armenia (MIBMA) ծրագրում:

 

«Գրասենյակի փակումը կթուլացնի Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ անմիջական կապը։ Գրասենյակի ոչ բյուջեն, ոչ էլ աշխատակազմը մեծ չէր, սակայն ծավալուն աշխատանք էր կատարվում»,- Մեդիամաքսին ասել է Կարել Հոֆստրան։

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կառույց է եւ, գրասենյակի մանդատի երկարաձգման հարցում միասնական մոտեցում չունենալը այդքան էլ անսպասելի չէր։

 

«Այդուհանդերձ, կարծում եմ՝ ԵԱՀԿ քարտուղարությունը, ինչպես նաեւ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչությունը եւ ԺՀՄԻԳ-ը կարող են շարունակել գրասենյակի որոշ ծրագրեր՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքներին, իրավական, դատական եւ ժողովրդավարական բարեփոխումներին եւ մամուլին առնչվող գործունեության աջակցությանը»,- ասել է Մեդիամաքսի զրուցակիցը։

 

Նրա փոխանցմամբ՝ գրասենյակի փակման արդյունքում ծրագրերի մի մասը կիրականացվեն Հայաստանում գործող այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների՝ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների միջոցով։

 

«Մեծ հաշվով՝ աշխատանքները կշարունակվեն, սակայն ուժային կառույցներում մարդու իրավունքներին վերաբերող ծրագրերը շատ դժվար կլինի իրականացնել, քանի որ դրանք մասնագիտական մոտեցումներ են պահանջում եւ հիմնված են տարիների ընթացքում ձեռք բերված վստահության վրա»,- ասել է Կարեն Հոֆստրան։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին