Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ կապերում, ասել է նախագահը - Mediamax.am

12044 դիտում

Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ կապերում, ասել է նախագահը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համոզմունք է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացման համար:

Այս մասին նախագահը նշել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է նաեւ հայ-բելգիական երկխոսության ակտիվացմամբ:

 

Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը եւ ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում:

 

Սերժ Սարգսյանը Շառլ Միշելին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2018թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին