Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
«Գիտակցում ենք, որ երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ եւ մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով այն խորացնել, ընդլայնել եւ ամրապնդել»,- հայտարարել է նախարարը Երեւանում՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ «ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»։
Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ նշել է, որ հայ-իրանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ հնարավորություններ կան։
«Ցանկանում ենք, որ հաջողություններ գրանցվեն գործակցության բոլոր ոլորտներում»,- ասել է իրանցի նախարարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: