Էմանուել Մակրոնը 2018 թվականին կայցելի Հայաստան - Mediamax.am

21769 դիտում

Էմանուել Մակրոնը 2018 թվականին կայցելի Հայաստան


 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան:

Այս մասին նոյեմբերի 29-ին նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ֆրանսիայի նախագահի այցն ակնկալվում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ երեւանյան գագաթաժողովի շրջանակում, որը նախատեսված է 2018թ. հոկտեմբերի 11-12-ին։

 

2017թ. նոյեմբերի 26-ին Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում որոշում էր կայացվել այն մասին, որ Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին