ԵՄ նոր ներկայացուցիչը հյուրընկալվել է ԱԳՆ-ում - Mediamax.am

23147 դիտում

ԵՄ նոր ներկայացուցիչը հյուրընկալվել է ԱԳՆ-ում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նորանշանակ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Տոյվո Կլաարը նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը եւ վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

 

Կողմերը կարեւորել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ նշել, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության ամրապնդման եւ խորացման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին