Նալբանդյան. ԵԱՀԿ գրասենյակի փակումը բացասական նախադեպ ստեղծեց - Mediamax.am

20116 դիտում

Նալբանդյան. ԵԱՀԿ գրասենյակի փակումը բացասական նախադեպ ստեղծեց


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ ստեղծեց»:

«Գրասենյակի փակման հետեւանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին եւ ողջ կազմակերպության»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

 

«ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց եւ կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց եւ փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի՝ ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ գերմանական եւ ավստրիական նախագահությունները հերքել են Ադրբեջանի՝ երեւանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները:

 

Նախարարն ընդգծել է, որ Երեւանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին