Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սկսում է «300 սպարտացիների» հավաքագրումը Ուկրաինայի համար:
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, նա ասել է, որ սկսում է ճամփորդել Ուկրաինայի տարածաշրջաններով՝ ապագա իշխանության ներկայացուցիչներ գտնելու նպատակով:
«Մտադիր եմ գտնել այդ «300 սպարտացիներին»: Մենք պետք է գտնենք նոր մարդկանց, որոնք երկիրը կկառավարեն այլ մեթոդներով, այլ ոչ թե կգողանան մեր փողերը, ոչ թե կոչնչացնեն Ուկրաինան, այլ կկառուցեն այն», - ասել է Միխայիլ Սաակաշվիլին:
Միխայիլ Սաակաշվիլին, որի դեմ Ուկրաինայում գործ է հարուցված, հարցաքննվել է հունվարի 9-ին եւ 10-ին: Հաջորդ հարցաքննությունը նշանակված է հունվարի 16-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: