ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել դատապարտված լրագրողներին - Mediamax.am

8791 դիտում

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել դատապարտված լրագրողներին


Լուսանկարը` https://www.occrp.org


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին 6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոուէրտը:

 

«Հաղորդագրությունների համաձայն, մայիսի 30-ին պարոն Մուխթարլին առեւանգվել էր Վրաստանում, ապա ձերբակալվել Ադրբեջանում՝ մաքսանենգության եւ դրա հետ կապված մեղադրանքների համար, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն:

 

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել պարոն Մուխթարլիին եւ բոլոր նրանց, ովքեր դատապարտվել են իրենց հիմնարար ազատությունները իրականացնելու համար:

 

Մենք ուշադիր հետեւում ենք առեւանգման վերաբերյալ Վրաստանում իրականացվող հետաքննությանը եւ կրկին հորդորում ենք, որ այն լինի լիարժեք, թափանցիկ եւ ժամանակին»,- ասել էր Հիզեր Նաուէրտը:

 

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը նույնպես դատապարտել է Աֆգան Մուխթարլիի ձերբակալությունը.

 

«Հետաքննող լրագրողի՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված ազատազրկումը ազատ մեդիայի դեմ ուղղված հստակ հարձակում է: Անկախ լրագրողներին լռեցնելը երբեք չի կարող ընդունելի լինել»,- ասել է Դեզիրը: Նա նաեւ հիշեցրել է, որ

վրացական կողմի հետաքննությունը դեռեւս չի ավարտվել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին