Ռադեւն իր այցից «կոնկրետ չափելիություն» է ակնկալում - Mediamax.am

5647 դիտում

Ռադեւն իր այցից «կոնկրետ չափելիություն» է ակնկալում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն այսօր ասել է, որ «Երեւան կատարած իր այցով իրականում բացթողում է լրացվում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել»:

«Իսկ դա լավագույն նախադրյալն է, որպեսզի զարգանան մեր փոխհարաբերությունները բոլոր բնագավառներում: Ես շատ ուրախ եմ, որ այս այցը կունենա կոնկրետ չափելիություն: Ակնկալում եմ, որ այսօր կստորագրենք համագործակցության չորս շատ կարեւոր փաստաթուղթ»,- ասել է Ռումեն Ռադեւը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ:

 

Սերժ Սարգսյանն էլ հույս է հայտնել, որ Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան կընթանա հաջողությամբ:

 

«Թեեւ շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետեւ այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսեւորումներով: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ: Եվ թեեւ մեր երկու երկրների միջեւ առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են: Օրինաչափ են, որովհետեւ մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին