Երեւանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը - Mediamax.am

6987 դիտում

Երեւանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ:

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները եւ դրանց արդյունքում ընդունված բանաձեւերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռեւս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին», - ասել է Նալբանդյանը:

 

Reuters-ի հաղորդման համաձայն, քվեարկությունից առաջ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագն ասել է, որ երկրի կառավարությունը չի հետեւելու խորհրդարանի որոշմանը: Նա ասել է, որ «անցյալի դեպքերի մասին խոսելիս պետք է ծայրահեղ զգուշությամբ կիրառել «ցեղասպանություն եզրույթը»:

 

«Կառավարությունը պետք է շատ ուշադիր լինի Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, որոնք նախկինում ավելի լավն են եղել», - ավելացրել է նախարարը:

 

Երկու երկրների հարաբերությունները լարվեցին 2017 թվականին, երբ Նիդերլանդներն արտաքսեցին թուրք նախարարին, որը ժամանել էր ազգությամբ թուրք բնակչության շրջանում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ վարելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին