Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նոր ղեկավար ունի - Mediamax.am

6983 դիտում

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նոր ղեկավար ունի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը իր հավատարմագրման նամակների պատճեններն է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կայուն զարգացման նպատակներին եւ կողմերը նշել են, որ Հայաստանում ակտիվորեն ընթանում է դրանց իրականացման գործընթացը:

 

Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին