Ժորժ Կեպենեկյանը «նոր էջ է բացում» Երեւանի եւ Լիոնի միջեւ - Mediamax.am

8272 դիտում

Ժորժ Կեպենեկյանը «նոր էջ է բացում» Երեւանի եւ Լիոնի միջեւ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վստահություն է հայտնել, որ Լիոնի նորանշանակ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր փորձն ու ունակությունները կծառայեցնի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին:

Նախագահը շնորհավորել է նաեւ Լիոնի քաղաքապետին՝ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, եւ երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները:

 

Ժորժ Կեպենեկյանն էլ նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ փոխհարաբերությունների նոր էջ բացելով ինչպես Երեւանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջեւ:

 

Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակում ունեցած «արգասաբեր հանդիպումների» ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին