Վարչապետի այցն Իրան՝ ամենակարեւորը - Mediamax.am

4671 դիտում

Վարչապետի այցն Իրան՝ ամենակարեւորը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 27-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի ղեկավարներին:

Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին հանդես են եկել հայտարարություններով

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարություններով:

 

Հասան Ռոհանիի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

 

«Պարոն վարչապետի հետ հանդիպմանը  մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի եւ թույլ չտանք, որպեսզի որեւէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը»: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Կարեւոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում եւ իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն: 

 

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»:  

 

Հանդիպում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ 

 

Կառավարությունից հայտնում են, որ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարեւորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին եւ ժողովրդական հեղափոխությանը: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել է Հայաստանում խաղաղ եւ ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Հանդիպում Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ 

 

Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը եւ այդ գործում կարեւորել նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնումը: 

 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

 

Ալի Լարիջանին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով` առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին