ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի աշխատանքը ռեադմիսիայի հարցում - Mediamax.am

1195 դիտում

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի աշխատանքը ռեադմիսիայի հարցում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի նիստի ընթացքում ներկայացրել է ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։

«Մենք դրական արձագանք ունենք գերմանական կողմից եւ մեր աշխատանքը շարունակում ենք այլ անդամ պետություններ հետ»,- ասել է նա։

 

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի անկանոն միգրացիայի եւ վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգն էլ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցերին։ 

 

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը»,- նշել է նա։

 

Հայկական կողմը ներկայացրել է վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրման ուղղված հնարավորությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին