Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի - Mediamax.am

7549 դիտում

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին։

Համաձայնագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

 

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների եւ զբոսաշրջության խթանման միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ։

 

Համաձայնագիրը կստորագրվի Չինաստանի արտգործնախարարի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված այցի շրջանակում։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս քայլը կակտիվացնի երկու երկրների շփումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին