Ալիեւն ասել է, որ Նախիջեւանը դուրս կբերվի շրջափակումից - Mediamax.am

6972 դիտում

Ալիեւն ասել է, որ Նախիջեւանը դուրս կբերվի շրջափակումից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Նախիջեւանը դուրս կբերվի երկաթուղային շրջափակումից»:

Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է կառավարության նիստում, որտեղ ամփոփվել են 2016թ. արդյունքները:

 

«Անցած տարվա գարնանը ես հանձնարարեցի մեր երկաթգիծը մինչեւ տարեվերջ հասցնել Իրանի սահմանին, եւ մենք դա արդեն արել ենք: 7-8 ամսվա ընթացքում մենք կառուցեցինք պակասող հատվածը եւ կամուրջ անցկացրինք Ասթարաչայի վրայով: Այսինքն, Ադրբեջանն ընդամենը 8 ամսվա ընթացքում կատարեց խնդիրը, որը դրվել էր նրա առջեւ` Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված: Այժմ մենք լրացուցիչ նախաձեռնություններով ենք հանդես գալիս` կապված այդ խոշոր նախագիծը շահագործման հանձնելու հետ, որի իրականացման արդյունքում Հնդկաստանից ու Պակիստանից եկող բեռները Ադրբեջանի տարածքով տեղափոխվելու են Իրան, Ռուսաստան, Հյուսիսային Եվրոպա: Մեր տարածքով միլիոնավոր տոննա բեռներ կտեղափոխվեն, կբացվեն հազարավոր աշխատատեղեր: Բացի այդ, տվյալ նախագծի իրականացումը Նախիջեւանը կհանի երկաթուղային շրջափակումից: Նախիջեւանը կմիանա Ադրբեջանի հետ երկաթգծի միջոցով՝ Իրանի տարածքով: Այսինքն` սա պատմական նախագիծ է, որը մենք իրականացնում ենք հարեւան բարեկամ պետությունների հետ»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին