Ադրբեջանը կրկին կիրառել է հրանոթներ եւ ականանետեր - Mediamax.am

9862 դիտում

Ադրբեջանը կրկին կիրառել է հրանոթներ եւ ականանետեր


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

 

Արևելյան ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին