Մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերը» - Mediamax.am

20191 դիտում

Մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերը»



Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերը»:

Հանդես գալով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է եւ սպասելիքները՝ ավելի մեծ:

 

«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետեւ ունենք հայրենասեր հայրենակիցներ եւ հավատարիմ բարեկամներ»,- ասել է Բակո Սահակյանը:

 

Միջոցառման ընթացքում Արցախի նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին