Չավուշօղլուն հանդիպել է միջնորդների հետ - Mediamax.am

20504 դիտում

Չավուշօղլուն հանդիպել է միջնորդների հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի միջնորդներին եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Չավուշօղլուն այդ մասին հայտնել է իր թվիթերում:

 

Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում «վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:

 

Թուրքիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

 

Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ իր բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրած Թուրքիան չի կարող որեւէ դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին