Արցախում զորավարժություններ են կայացել - Mediamax.am

18884 դիտում

Արցախում զորավարժություններ են կայացել


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիտել են Արցախի հարավարեւելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը նաեւ ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի եւ զինծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար պարգեւատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին:

 

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում եւ յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաեւ նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին եւ ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը:

 

Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ եւ պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին