ԵԱՀԿ-ին են ներկայացվել հրադադարի խախտման դեպքերը - Mediamax.am

13221 դիտում

ԵԱՀԿ-ին են ներկայացվել հրադադարի խախտման դեպքերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում՝ Տավուշի մարզում, անցկացրել է հերթական դիտարկումը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով՝ կողմերի միջեւ տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել, եւ դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով:

 

Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին