Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո ԶԼՄ-ների դեմ 29 դատական հայց է ներկայացվել - Mediamax.am

11074 դիտում

Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո ԶԼՄ-ների դեմ 29 դատական հայց է ներկայացվել


Աշոտ Մելիքյան
Աշոտ Մելիքյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հայտարարել է, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո մինչ օրս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է 29 դատական հայց:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Մելիքյանը տեղեկացրել է, որ միայն վերջին եռամսյակում ԶԼՄ-ների դեմ 11 դատական հայց է ներկայացվել: 

 

Նրա խոսքով, դատական հայցերը հիմնականում ներկայացնում են քաղաքական գործիչները, եւ դրանից ելնելով կարելի է ասել, որ սա “քաղաքական ճնշում է ԶԼՄ-ների վրա”:

 

Մելիքյանի կարծիքով, վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրինագիծը պետք է վերանայվի:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին