«Արդյունավետ աշխատանքի դեպքում տրամադրված եմ մնալ այս պաշտոնում» - Mediamax.am

8887 դիտում

«Արդյունավետ աշխատանքի դեպքում տրամադրված եմ մնալ այս պաշտոնում»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ դեռ չգիտիˋ կընդգրկվի իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) նախընտրական ցուցակում, թեˋ ոչ:

«Վերջին հինգը տարիներին՝ լինելով ՀՀ քաղաքացի, բնակվել եմ Երեւանից դուրս, եւ չգիտեմ՝ համապատասխանո՞ւմ է իմ բնակության օրերի քանակը օրենքի պահանջին, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե ոչ: Չհամապատասխանելու դեպքում ՀՀԿ ցուցակում չեմ լինի», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ցանկանո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ լինի նաեւ 2018-ին:

Կառավարության ղեկավարը նկատել է, ոչ չի պատրաստվում ղեկավարել նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբը եւ հերքել լուրերը, թե նման առաջարկ է ստացել:

 

Անդրադառնալով 2018-ից հետո վարչապետի պաշտոնում մնալու մասին հարցինˋ Կարեն Կարապետյանն ասել է, որ «արդյունավետ աշխատանքի դեպքում տրամադրված եմ մնալ այս պաշտոնում»:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին