«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարեւորում է տնտեսության աճը - Mediamax.am

6793 դիտում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարեւորում է տնտեսության աճը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործունեության կարեւորագույն ուղղություններն են լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն ու ՀՀ տնտեսության աճը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել են դաշինքի ներկայացուցիչները:

 

«Առաջիկայում կներկայացնենք մեր ծրագիրը: Իմ գործունեությամբ ես ամենից շատ կարեւորելու եմ ՀՀ եւ Արցախի անվտանգությունը, ինչը համարում եմ այսօրվա թիվ մեկ խնդիրն ու հարցերի հարցը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի գործոնը Սփյուռքից մեծ ներդրումներ կբերի Հայաստան:

 

Ինքը՝ Վարդան Օսկանյանն այս հարցում կարեւորել է Սեյրան Օհանյանի դերը, որը «երկար տարիներ ղեկավարել է Սփյուռքի կողմից ամենամեծ վստահություն վայելող կառույցըˋ բանակը»:

 

Վարդան Օսկանյանն առաջնային խնդիր է համարել ՀՀ տնտեսության զարգացումըˋ նշելով, որ դաշինքի ծրագրում կլինեն մտածողության եւ գործունեության բեկումնային փոփոխություններ:

 

«Ի տարբերություն այսօրվա, երբ բյուջեն է թելադրում քաղաքականությունը, մեր դեպքում քաղաքականությունն է թելադրելու բյուջեն: Մենք գնալու ենք աշխատավարձերի բարձրացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով, ինչը ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու զուգահեռ կմեծացնի նրա գնողունակությունը, արդյունքում կաճի տնտեսությունը»,- ասել է Վարդան Օսկանյանը:

 

Նախկին արտգործնախարարը հնարավոր է համարել Սփյուռքից տարեկան $ 1 մլրդ-ի ներդրումների մուտքը Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին