Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը - Mediamax.am

11512 դիտում

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ կառավարության անդամները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

 

Մեդիամաքսը նշում է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ կառավարության լիազորությունները վայր դնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակվում է նոր վարչապետ: Կառավարության ղեկավարին նշանակում է ՀՀ նախագահը՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ: Վարչապետ է նշանակվում այն անձը, որը վայելում է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:

 

Վարչապետի նշանակումից հետո՝ 20 օրվա ընթացքում, վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում է կառավարության անդամներին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին