Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ - Mediamax.am

13742 դիտում

Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

Մայիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր էր ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

 

Հրամանագրի համաձայն՝ կառավարության անդամները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

 

Սահմանադրության համաձայն՝ կառավարության լիազորությունները վայր դնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակվում է նոր վարչապետ: Կառավարության ղեկավարին նշանակում է ՀՀ նախագահը՝ խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ: Վարչապետ է նշանակվում այն անձը, որը վայելում է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:

 

Վարչապետի նշանակումից հետո՝ 20 օրվա ընթացքում, վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում է կառավարության անդամներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին