Երեւան: Մեդիամաքս: Արամ Արարատյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:
Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արամ Արարատյանը ծնվել է 1987 թվականին Երեւանում:
Մինչ նշանակումը աշխատում էր որպես կցորդ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հանրային կապերի վարչությունում:
2011–2015 թթ. աշխատել է Մեդիամաքս լրատվական գործակալությունում:
2008– 2011 թթ. աշխատել է Արմինֆո լրատվական գործակալությունում:
Ավարտել է Հայաստանի Դիվանագիտական Ակադեմիան: Միջազգային հարաբերությունների մագիստրոս է (Երեւանի Պետական Համալսարան), քաղաքագիտության բակալավր (Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան):
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: